Արտակարգ դեպք Երևանում. 27-ամյա երիտասարդը Հանրապետության հրապարակում դանակահարել է Կոնգոյի Հանրապետության 40-ամյա քաղաքացուն
ՀասարակությունԵրեկ՝ հոկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ թիվ 07 խումբը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել է, որ «կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վնասվածք» ախտորոշմամբ իրենք Հանրապետության հրապարակից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկենլ ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Այվազյանի գլխավորությամբ։