Նյու Յորքի քաղաքապետը չի դադարեցրել մարզումները՝ անօթևան կնոջը լսելու համար (տեսանյութ)
ՄիջազգայինՆյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հրաժարվել է խոսել անօթևան կնոջ հետ: Դեպքը տեղի է ունեցել Բրուքլինի մարզասրահներից մեկում, հայտնում է Fox News-ը:
Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ 72-ամյա անօթևան ակտիվիստուհին մոտեցել է մարզվող քաղաքապետին ու հարցրել՝ ինչու «Մատչելի բնակարան» ծրագրով կառուցված 300.000 տների միայն 5 տոկոսը կտրվի անօթևաններին:
«Հենց հիմա ես մարզվում եմ, չեմ կարող այդ մասին խոսել»,- ասել է Բիլ դե Բլազիոն և շարունակել մարզումները:
Միջադեպից հետո լրագրողները մեկնաբանության համար դիմել են քաղաքապետի գրասենյակ, սակայն պատասխան չեն ստացել:
"We need housing for homeless New Yorkers!" Homeless activists confronted Mayor Bill de Blasio inside his Park Slope gym Friday morning. (Video courtesy @VOCALNewYork) pic.twitter.com/jpoCn86blg
— Spectrum News NY1 (@NY1) 5 октября 2018 г.