«Հայաստանում չեմ սիրում հանգստանալ, ինձ ծովն է ձգում». Աննա Մանուչարյան
LifeԴերասանուհի Աննա Մանուչարյանն այս շրջանում պասիվ գործունեություն է ծավալում: NEWS.am STYLE-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ առայժմ միայն ռադիոյում է աշխատում եւ պատրաստվում է երկու նոր հաղորդում թողարկել:
Աննան նշեց նաեւ, որ մեկ շաբաթ առաջ է վերադարձել հանգստից: Դերասանուհին դստեր հետ մեկնել էր ծովափ` Բաթումի:

«Սովորական հանգիստ էր` համեմված բոլոր հնարավոր էքստրիմներով»,-նշեց նա:
Մեր հարցին` որո՞նք են Վրաստանում հանգստի դրական կողմերը, դերասանուհին պատասխանեց.
«Ծովը, ինձ ծովն է ձգում: Հայաստանում չեմ սիրում հանգստանալ, իսկ Բաթումին ձգում է նրանով, որ շատ ընկերներ ունեմ եւ հանգստանում եմ իմ ընկերների հյուրանոցում, հետեւաբար հանգիստս շատ լավ է կազմակերպվում»:
Դիտարկմանը, թե որքան գումար է անհրաժեշտ լիարժեք հանգիստ անցկացնելու համար, Աննա Մանուչարյանը նշեց, որ գումարի չափը կախված է նրանից, թե ինչ ես ակնկալում հանգստից:
Զրուցեց` Շ. Շուշան