Ռուսաստանը մարդասիրական օգնություն է տրամադրել Սիրիային
ՄիջազգայինՌուսական ԻԼ-16 ինքնաթիռն օգոստոսի 17-ին մարդասիրական օգնություն է տեղափոխել Սիրիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Ռուասաստանի արտաքին գործերի նախարարությունը` հաստատելով, որ իրենք կշարունակեն օգնություն ցուցաբերլ Սիրիային և Սիրիայում գտվող իրենց քաղաքացի ներին, իսկ ովքեր ցանկություն ունեն հեռանալ այնտեղից, ժամանակավորապես կտեղափոխեն:
Ռուսական օդանավը Լաթաքիա է հասցրել ավելի քան 20 տոննա բեռ, որում ընդգրկվել են տարբեր տեսակի մթերքներ ու առաջին անհրաժեշտության պարագաներ: 59 քաղաքացիներ Ռուսաստանի և ԱՊՀ երկրներից ցանկություն են հայտնել հեռանալ երկրից` անվտանգության նկատառումներից ելնելով:
Ռուսաստանը սիրիական հակամարտության չորս տարիների ընթացքում պարբերաբար օգնություն է տրամադրում բարեկամ սիրիացի ժողովրդին: