Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը՝ թուրքական կայքի ներկայացրած ֆոտոշարքով (լուսանկարներ)
ՄիջազգայինԹուրքական gazeteduvar.com.tr կայքը հատուկ ֆոտոշարքով անդրադարձել է Ֆրանսիայում՝ Փարիզի կենտրոնում գտնվող պատմական Հաշմանդամների տանը, այսօր տեղի ունեցած աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողությանը:
Հրապարակման մեջ նշված է, որ արարողությունը գլխավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ներկա են գտնվել նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ն, համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ աստղեր, Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդն ու մի շարք ազդեցիկ պաշտոնյաներ:
Նյութում նշվել է, որ արարողության մեկնարկին հնչել է նախ Հայաստանի, ապա Ֆրանսիայի օրհներգը:
Թուրքական կայքը հակիրճ կերպով անդրադարձել է նաև Ազնավուրի կյանքի պատմությանը՝ շեշտելով նրա հայկական ծագման մասին ու անվանելով նրան 20-րդ դարի ամենակարևոր ու ազդեցիկ արտիստներից մեկը:





