Չինաստանում կորել է Ինտերպոլի ղեկավարը
ՄիջազգայինՖրանսիայի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյի անհետացման առնչությամբ: Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը:
Հաղորդվում է, որ նրա մասին ոչ մի տեղեկություն չի ստացվել սեպտեմբերի վերջից, երբ Հունվեյը Ֆրանսիայից մեկնել է Չինաստան:
Նրա անհետանալու մասին հայտնել է կինը:
Նրանք բնակվում են Լիոնում, որտեղ էլ գտնվում է Ինտերպոլի գլխավոր գրասենյակը:
Մեն Հունվեյն Ինտերպոլի նախագահ է դարձել 2016 թվականի նոյեմբերին: