Նազարբաևը Ռուսաստանի ու Ղազախստանի հարաբերություններն «էտալոնային» է անվանել
ՄիջազգայինՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ժողովրդին ուղղված ուղերձում անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին՝ դրանք «էտալոնային» անվանելով, գրում է ria.ru-ն:
«Ղազախստանի ներկայիս հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ միջպետական կապերի էտալոն են, և մենք կշարունակենք զարգացնել դրանք»,-ասել է նա:
Իր խոսքում Նազարբաևն անդրադարձել է նաև Եվրասիական տնտեսական միությանը՝ նշելով, որ այն հաջող է աշխատում:
«Հաջող է գործում Եվրասիական տնտեսական միությունը, որը կայացել է որպես լիարժեք ինտեգրացիոն կառույց ու համաշխարհային տնտեսական հարաբերությունների ակտիվ անդամ»,-ասել է Նազարբաևը: