Կասիլյասը ցանկանում է վերադառնալ Իսպանիայի հավաքական
Սպորտ«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը ցանկանում է վերադառնալ Իսպանիայի հավաքական:
«AS»-ը հաղորդում է, որ 37-ամյա դարպասապահը զանգահարել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին և քննարկել վերադարձի հնարավորությունները: Աղբյուրը գրում է, որ Կասիլյասը պատրաստակամություն է հայտնել լինել հավաքականի երկրորդ դարպասապահը, եթե առաջինը պետք է լինի Դավիդ դե Խեան:
Իր հերթին Էնրիկեն ասել է, որ հետևում է Կասիլյասի ելույթներին և նրա թեկնածությունը մյուսների հետ հավասար է դիտարկում:
Իսպանիայի հավաքականի առաջիկա՝ Ուելսի և Անգլիայի ընտրանիների հետ խաղերին մասնակցելու համար Լուիս Էնրիկեն դարպասապահներից հրավիրել է Դավիդ դե Խեային, Կեպա Արիսաբալագային և Պաու Լոպեսին:
Հիշեցնենք, որ Իկեր Կասիլյասն Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է 167 հանդիպման, բայց Եվրոպայի 2016 թվականի առաջնությունից հետո հրավեր չի ստացել: