Իբրահիմովիչ. Միլա՞նը. ամբողջ աշխարհն է ցանկանում ինձ
Սպորտ«Լոս-Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է այն շշուկները, թե ինքը կարող է վերադառնալ «Միլան», որի կազմում արդեն հանդես եկել է 2010-ից 2012 թվականներին:
«Միշտ էլ շատ են եղել շշուկները: Ամբողջ աշխարհն է ցանկանում ինձ, այնպես որ դա նորմալ է»,- շվեդ ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում «TMZ»-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իբրահիմովիչը կարող է վերադառնալ «Միլան» և թիմում անցկացնել մրցաշրջանի երկրորդ հատվածը:
Իտալական ակումբի տնօրենը հայտարարել էր, որ իրենք իսկապես դիտարկել են 37-ամյա ֆուտբոլիստին վերադարձնելու տարբերակը, սակայն այս պահին տրանսֆերը հնարավոր չէ:
MLS-ի ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը 24 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 20 գոլի հեղինակ:
«ԼԱ Գելեքսին» 44 միավոր է վաստակել 31 խաղում և զբաղեցնում է Հարավային կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: