Սգո օրվա կապակցությամբ հետաձգվել է ֆուտբոլի Հայաստանի առաջնության երկու հանդիպում
ՍպորտՎաղը` հոկտեմբերի 6-ին, Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է սգո օր, այդ իսկ պատճառով ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության` այդ օրը նախատեսված հանդիպումները կկայանան հոկտեմբերի 7-ին:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` վաղը պետք է կայանային «Փյունիկ»-«Ալաշկերտ» և «Արարատ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումները:
Այսպիսով, հոկտեմբերի 7-ին Հայաստանի առաջնության 4 հանդիպում կկայանա: Օրվա մյուս խաղերում «Լոռին» սեփական հարկի տակ կընդունի «Շիրակին», իսկ «Բանանցը»` «Արցախին»:
Այս երկու հանդիպումները կմեկնարկեն ժամը 14:00-ին: