Դիվերսիայի ժամանակ հոգեւորականը գլխի հրազենային վնասվածք է ստացել, վիճակը նորմալ է
HeaderNEWS.am-ը գրում է.
Արցախի հյուսիս-արեւելյան զորամասերից մեկում օգոստոսի 11-ին դիվերսիոն ներթափանցման ժամանակ գլխի հրազենային վնասվածք ստացած Հովհաննես սարկավագ Գալստյանին վիրահատել են եւ տեղափոխել հիվանդասենյակ: Այս մասին այսօր`օգոստոսի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մուրացան» Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Հիվանդին վիրահատել ենք, վիճակը նորմալ է, տեղափոխվել է հիվանդասենյակ»,-ասաց նա:
NEWS.am-ի տեղեկություններով` օգոստոսի 11-ի երեկոյան ԼՂՀ հյուսիս-արևելյան ուղղության զորամասերից մեկի ուղղությամբ հակառակորդի կողմից իրականացվել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ։
Զորամասում հոգևոր ծառայություն իրականացնող սարկավագը, մեր աղբյուրի փոխանցմամբ, վիրավորվել է հացի մեքենայով դիրքեր բարձրանալիս, հակառակորդը կրակել է մեքենայի ուղղությամբ:
Մեքենայում եղել են մեքենայի ավագը՝ լեյտենանտ-կապիտան, շարքային զինծառայող և հոգևորականը:
Զինծառայողն ու սարկավագը հրազենային վնասվածք են ստացել, նրանց տեղափոխել են Մարտակերտի հիվանդանոց, ապա՝ Ստեփանակերտ, Երևանի «Մուրացան» Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։