Մենք կարող ենք հաղթել «Բարսելոնային». Մաուրիսիո Պոչետինո
Սպորտ«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ այսօր կայանալիք խաղից ունեցած սպասելիքներից.
«Մենք վնասվածք ունեցող մի շարք ֆուտբոլիստներ ունենք, սակայն զոհ չենք: Պետք է զգանք մեր ուժը: Ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ կարող ենք հաղթել, հասնել ցանկալի արդյունքի:
Չենք կարող պարզապես վերցնել ու ասել, որ պարտվելու ենք 0:3 հաշվով: Մենք կարող ենք հաղթել «Բարսելոնային»: Պետք է վայելեք աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Մեսսիի հետ խաղը: Ֆուտբոլը դրամա չէ. մենք պետք է պահպանենք կենտրոնացվածությունը, բայց միևնույն ժամանակ ժպիտով և թեթևությամբ դուրս գանք խաղադաշտ:
Մեր ֆուտբոլիստները պետք է շրջափակեն Մեսսիին, երբ նա գնդակ ստանա: Եթե Մեսսիին ազատություն տանք, նա հիանալի կօգտվի դրանից:
«Բարսելոնան» հիմա լավագույն ժամանակները չի ապրում, բայց երբ մեծ թիմերն առաջնությունում անհաջող փուլում են, փորձում են շտկել խնդիրներն այլ մրցաշարում: «Բարսելոնան» և մյուս բարձրակարգ թիմերը հաճախ իրենց խնայում են Չեմպիոնների լիգայի համար»,- Պոչետինոյի խոսքը մեջբերել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հավելենք, որ «Տոտենհեմ»-«Բարսելոնա» հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:00-ին: