Անգլիական ակումբի երկրպագուն խաղից առաջ կաղամբ է նետել գլխավոր մարզչի վրա
Սպորտ«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուզը շարունակում է քննադատության ենթարկվել ակումբի երկրպագուների կողմից մրցաշրջանի մեկնարկում թիմի անհաջող արդյունքների համար:
Անգլիական Չեմպիոնշիփի 11-րդ տուրի` «Պրեստոն Նորթ Էնդի» հետ խաղից առաջ (3:3) երկրպագուներից մեկը մասնագետի վրա կաղամբ է նետել:
«Ցավոք, այս արարքը բնութագրում է հասարակությանը, որում մենք գտնվում ենք:
Ոչ ոք ոչ մեկին չի հարգում: Այս ամբողջ իրավիճակն անարգանք է իմ հանդեպ: Այնուամենայնիվ, ես միշտ կձգտեմ առաջ»,- Բրյուսի խոսքերն է փոխանցում «BBC»-ն:
«Ասթոն Վիլան» 11 տուրից հետո զբաղեցնում է Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը` առաջատար «Լիդս Յունայթեդին» զիջելով 7 միավորով: