Լուկա Մոդրիչ. Չէինք սպասում, որ Ռեալը միավորներ կկորցնի Մոսկվայում
Սպորտ«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի` ԲԿՄԱ-ի հետ խաղում կրած պարտության մասին (0:1).
«Դժգոհ ենք, չէինք սպասում, որ միավորներ կկորցնենք այստեղ: Հասկանալի է, որ հանդերձարանում մթնոլորտը հիմա լավագույնը չէ:
Պետք է ուղղվենք: Վերջին խաղերում` հատկապես «Սևիլիայի» հետ և այստեղ, մենք անհրաժեշտ մակարդակը չցուցադրեցինք:
«Աթլետիկոյի» հետ խաղի երկրորդ կեսում մենք ավելի լավ էինք գործում:
Երբ չես կարողանում գոլ խփել, անհանգստացնում է, բայց մենք կշտկենք իրավիճակն ու կգտնենք ելքը: Պետք է հավաքվենք, միավորվենք և պահպանենք դրական տրամադրվածությունը: Պետք է աշխատենք ավելի լավը դառնալու և հաջորդ խաղում հաղթելու համար»,- ասել է Մոդրիչն ու պատմել, որ չպետք է մասնակցեր երեկ կայացած խաղին.
«Մարզիչն ասել էր, որ ես պետք է հանգստանամ, քանի որ 3-4 խաղ անընդմեջ խաղացել եմ, բայց արդյունքում ստիպված էի դուրս գալ խաղադաշտ, քանի որ ֆուտբոլում միշտ չէ, որ ամեն ինչ ընթանում է ըստ նախատեսածի:
Ես փորձեցի օգնել իմ թիմին, մենք մի քանի լավ պահ ստեղծեցինք, բայց գնդակը չհայտնվեց ցանցում: Մենք կուղղվենք»,- խորվաթ ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում «Ռեալի» պաշտոնական կայքը: