Հայաստանի առաջնության և գավաթի խաղարկության հանդիպումները կսկսվեն լռության րոպեով
ՀասարակությունՀայաստանի գավաթի խաղարկության՝ հոկտեմբերի 3-ին և 4-ին կայանալիք հանդիպումները, ինչպես նաև Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության՝ հոկտեմբերի 3-ին կայանալիք, հետաձգված «Փյունիկ»-«Գանձասար» հանդիպումը կսկսվեն լռության րոպեով:
Նման որոշում կայացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ ի հիշատակ աշխարհահռչակ երգիչ, մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի:
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ շանսոնյեն մահացել է երեկ՝ հոկտեմբերի 1-ին: