Ալիքներ նվաճած չորքոտանիները. Կալիֆոռնիայում կայացել է շների սերֆինգի ամենամյա փառատոնը (լուսանկարներ)
ՄիջազգայինԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հանթինգթոն լողափում կայացել է տարվա ամենադիտարժան միջոցառումներից մեկը՝ Շների սերֆինգի ամենամյա առաջնությունը:
Միջոցառումը, որն այս տարի 10-րդ անգամ էր անցկացվում, լողափում է հավաքել հարյուրավոր մարդկանց և նրանց կենդանիներին, ինչպես նաև հազարավոր հետաքրքրասերների։
Շները մրցել են տարբեր քաշային կարգերում։ Յուրաքանչյուր շան տրվել է 10 րոպե՝ 2 ամենամեծ ալիքները նվաճելու համար։ Ժյուրին գնահատել է մասնակիցների ինքնավստահությունը, ժամանակը, որի ընթացքում նրանք կարողացել են կանգնած մնալ սերֆինգի տախտակին, ինչպես նաև արտաքին տեսքը:












