Երևանում դանակահարության հետևանքով 5 քաղաքացի է վիրավորվել, 4 կասկածյալ ձերբակալված է. ոստիկանություն
ՀասարակությունՀոկտեմբերի 1-ի գիշերը Երևանում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչին հաջորդել է դանակահարությունը, որի հետևանքով կան վիրավորներ:
Դեպքի վերաբերյալ Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ հոկտեմբերի 1-ին՝
ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վերին Չարբախից մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 5 քաղաքացի՝ 1972 թ. ծնված Հայկ Ա.-ն, 1984 թ. ծնված Գուրգեն Խ.-ն, 1972 թ. ծնված Սերոբ Գ.-ն, 1985 թ. ծնված Արթուր Ս.-ն և 1986 թ. ծնված Վահագն Գ.-ն:
«Ոստիկանության ծառայողների և քննչական բաժնի աշխատակիցների հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով բերման են ենթարկվել 1988 թ. ծնված Նազարեթ Ս.-ին, 1959 թ. ծնված Զոհրաբ Ս.-ին, 1995 թ. ծնված Մեսրոպ Ս.-ին և 1995 թ. ծնված Անդրյաս Ս.-ին»,-ասաց Էդգար Ջանոյանը:
Tert.am-ի տեղեկություններով՝ տուժողների ու կասկածյալները ազգակցական կապի մեջ են: