Շվեդիայում բացում են զզվելի սննդի թանգարան
ՄիջազգայինՇվեդական Մալմյո քաղաքում հոկտեմբերի 31-ին բացվելու է զզվելի սննդի թանգարան։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է թանգարանի հիմնադիր Սեմուել Վեստը։
The Independent-ի տեղեկությամբ, ի թիվս այլ բաների, թանգարանում ցուցադրվելու է շնաձկան նեխած միս, ասիական դուրիան միրգ, որն աշխարհի ամենագարշահոտ միրգն է, պանիր թրթուրներով, որը հայտնի է իտալական Սարդիններում։
Վեստն ընդգծել է, որ բոլոր ցուցանմուշները բնական են լինելու, քանի որ դրանց «հետաքրքիր» է նայել։
«Ավելի զվարճալի է տեսնել Թաիլանդից բերված բնական դուրիան»,- ասել է թանգարանի տնօրենը։
Թանգարանի մուտքի տոմսի արժեքը լինելու է 185 շվեդական կրոն։