Աշխարհով մեկ ճանաչված Շառլ Ազնավուրն ուղեկցել է 3 սերունդների իրենց երջանկության և թախծի պահերին. Է. Մակրոնը Շառլ Ազնավուրի մասին հայերեն գրառում է կատարել
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «թվիթեր»-ի իր միկրոբլոգում Շառլ Ազնավուրի մասին նաև հայերեն է գրել:
«Նրան հրավիրել էի միանալ իմ գալիք այցին Երևանի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, ուր երգելու էր։ Հայ ժողովրդի հետ կիսելու ենք ֆրանսիացի ժողովրդի սուգը»,-գրել է Ֆրանսիայի նախագահը։
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին նրա մյուս գրառման մեջ, մասնավորապես, ասված է.
«Հիմնովին ֆրանսիացի և խորապես կապված իր հայ արմատներին, աշխարհով մեկ ճանաչված Շառլ Ազնավուրն ուղեկցել է երեք սերունդների իրենց երջանկության և թախծի պահերին։ Իր գլուխգործոցները, իր ձայնը, իր բացառիկ ազդեցությունը դեռ երկար տարիներ իրեն կվերապրեն»։
Նրան հրարավիրել էի միանալ իմ գալիք այցին Երևանի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ուր երգելու էր։ Հայ ժողովրդի հետ բաժանելու ենք ֆրանսիացի ժողովրդի սուգը։https://t.co/mJFsYycWsJ
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) 2 октября 2018 г.