Լիվերպուլի դարպասապահ. Ռոմայից հեռանալուց հետո երկար ժամանակ լաց եմ եղել, կինս նույնպես
Սպորտ«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերը խոստովանել է, որ այս ամառ «Ռոմայից» անգլիական ակումբ տեղափոխվելն իր համար դժվար է եղել.
«Ռոմայից» հեռանալը դժվար էր, ես երկար լաց էի լինում, իմ կինը` նույնպես:
Պետք է անկեղծ լինել. ես պրոֆեսիոնալ ընտրություն կատարեցի: Քայլ առաջ կատարեցի իմ կարիերայում, և «Ռոման» մեծ գումարներ ստացավ:
Ես որոշեցի ուղևորվել Լիվերպուլ, բայց իմ սիրտը լի էր արցունքներով:Երկու հիանալի տարի եմ անցկացրել «Ռոմայում», այնտեղ է ծնվել իմ աղջիկը, և այնտեղ ես շատ ընկերներ ունեմ, նույնիսկ` ֆուտբոլից դուրս»,- Ալիսոնի խոսքերն է փոխանցում «La Gazzetta dello Sport»-ը:
Բրազիլացի դարպասապահը «Ռոմա» էր տեղափոխվել 2016 թվականին: Հռոմեական ակումբն Ալիսոնին ձեռք էր բերել «Ինտերնասիոնալից» 8 մլն եվրոյի դիմաց:
Ալիսոնը Բրազիլիայի հավաքականի հիմնական դարպասպահն էր աշխարհի 2018 թվականի առաջնության ժամանակ: Վերջինս մունդիալի 5 հանդիպման է մասնակցել` բաց թողնելով 3 գնդակ: