Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Սուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Աճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Երևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը


Աշխարհի ամենահայտնի խաբեբան, ով 2 անգամ վաճառել է Էյֆելյան աշտարակը

Blog

Սանասար Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վիկտոր Լյուստիգը համարվում է բոլոր ժամանակների ամենահայտնի խաբեբաներից մեկը։ Նա մշտապես աչքի է ընկել խաբեության նոր եղանակներով, ունեցել 45 մականուն։ Միայն ԱՄՆ-ում Լյուստիգին ձերբակալել են 50 անգամ, բայց ամեն անգամ ազատ արձակել ապացույցների անբավարարության պատճառով։

Վիկտոր Լյուստիգը ծնվել է 1890թվականին չեխական Խոստինե քաղաքում։ Դպրոցն ավարտելիս նա արդեն ազատ խոսում էր 5 լեզուներով՝ չեխերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իտալերեն։ Դպրոցն ավարտելուն պես նա հեռացավ տնից և ճամփորդեց Եվրոպայում։

Մի քանի մանր զեղծարարություններից և ձերբակալություններից հետո Վիկտորը հաստատվեց Փարիզում՝ այն ժամանակվա Եվրոպայի խաղային կենտրոնում։ Այստեղ նա կատարելապես տիրապետեց պոկերին և բրիդջին՝ դառնալով պրոֆեսիոնալ խաղացող, ինչն ապահովեց նրա անհոգ կյանքը։

1920-ական թվականներին նա տեղափոխվեց ԱՄՆ և ընդամենը մի քանի տարվա ընթացքում հասցրեց խաբեության միջոցով տասնյակ բանկերից և անհատներից յուրացնել հարյուր հազարավոր դոլլարներ։Մի անգամ, օրինակ, նա վաճառքի ներկայացրեց իբր դրամ տպող մեքենա, որի «յուրահատկությունն» այն էր, որ այն 100 դոլլարանոց թղթադրամը տպում էր 6 ժամվա ընթացքում, ինչում պոտենցիալ գնորդները համոզվում էին ցուցադրության ժամանակ։ Սակայն մեծ էր լինում գնորդների հիասթափությունը, երբ 2-3 թղթադրամից հետո սարքն այլևս չէր աշխատում և չէր «տպում» նախապես տեղադրված թղթադրամները։ Լյուստիգին ընդամենը այդ 12 ժամը բավարար էր, որպեսզի ևս մի քանի սարք վաճառի և անհետանա՝ յուրաքանչյուր սարքի համար ստանալով 30.000 դոլլար։

Սակայն Լյուստիգի ամենացնցող խաբեությունն աշխարհահռչակ Էյֆելյան աշտարակի կրկնակի վաճառքն է։ 1925 թվականի մայիսին նա ֆրանսիական թերթերից մեկում կարդաց, որ հայտնի աշտարակը նորոգման կամ քանդման կարիք ունի։ Նա կեղծ վկայական պատրաստեց և, ներկայանալով որպես Փոստային և հեռահաղորդակցության նախարարի տեղակալ, կառավարական բլանկով հրավեր ուղարկեց Եվրոպայի 6 ամենախոշոր մետաղագործական մագնատներին՝ առաջարկելով մասնակցել Էյֆելյան աշտարակի ճակատագրի քննարկմանը։

Լյուստիգը գործարարներին հրավիրեց թանկարժեք հյուրանոց և հայտնեց, որ կառավարությունը որոշել է քանդել աշտարակը և որպես մետաղաջարդոն վաճառել փակ աճուրդում, քանի որ նորոգման աշխատանքները շատ թանկ արժեն։ Եվ քանի որ հասարակությունը, որն արդեն հասցրել էր սիրել աշտարակը, կարող էր դեմ լինել վաճառքին, Լյուստիգը խնդրեց գործարարներին՝ առայժմ գաղտնի պահել այդ որոշումը։
Աշտարակի ընդհանուր քաշը կազմում էր 9 հազար տոննա, միայն մետաղական կոնստրուկցիաներինը՝ 7.3 հազար տոննա, իսկ «կառավարության» առաջարկած մեկնարկային գինը նույնիսկ մետաղի ինքնարժեքից ցածր էր։ Այսպիսի «նվերի» մասին գործարարները միայն երազել կարող էին…

Կաշառք վերցնելով գործարարներից՝ Լյուստիգը մրցակցային պայմաններով վերջնականապես աշտարակի քանդման իրավունքը 50 հազար դոլլարով վաճառեց միլիոնատեր Անդրե Պուասոնին։

Պայմանագրում նշված օրը Պուասոնը ապամոնտաժող բրիգադով մոտեցավ Էյֆելյան աշտարակին… սակայն կարճատև սկանդալն անմիջապես մարեց, քանի որ ոչ ոքի պետք չէր այս պատմության մասին բարձրաձայնել, այդ թվում՝ նաև տուժողին։

Լյուստիգը վերադարձավ ԱՄՆ, որտեղ և 20-ական թվականների վերջին Նյու-Յորքում և Չիկագոյում իրագործեց մի քանի խորամանկ խաբեություններ նույնպես։ Նրա «հաճախորդներից» դարձավ նույնիսկ հայտնի Ալ Կապոնեն…

30-ականների սկզբին Վիկտոր Լյուստիգը կրկին եկավ Փարիզ և կրկին…վաճառեց Էյֆելյան աշտարակը, այս անգամ՝ 75 հազար դոլլարով։ Այս անգամ նույնպես նրան հաջողվեց «ջրից չոր դուրս գալ»։

Լյուստիգի խաբեություններին վերջ դրվեց 1935 թվականին, երբ նա ձերբակալվեց ԱՄՆ-ում՝ դատապարտվելով 15 տարվա ազատագրման՝ դոլլարի կեղծման համար և 5 տարի՝ բանտից փախուստի համար։ Նրան այդպես էլ չհաջողվեց դուրս գալ հայտնի Ալկատրաս բանտից, որտեղ և թոքախտից մահացավ 1947 թվականին։

Հուլիսի 1-ին, 2-ին, 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՀուլիսի 2-ին, 7-ին, 8-ին գազ չի լինելու2,5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով․ «Վեոլիա Ջուրը» հայտարարություն է տարածելՍպասվում է շոգի նոր ալիք․ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել Եվրոպայի 22 քաղաքումՄոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելԹենիսիստ Խաչանովը Ուիմբլդոնում հաղթանակով է մեկնարկել36 ժամ ջուր չի լինելու հուլիսի 1/2- ինՊուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելիՊուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանՀԱՀ-ում մասշտաբային հակամիգրացիոն բողոքի ցույցեր են բռնկվելԲաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունըՍյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՏիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԻտալիայում շոգի պատճառով վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել 22 քաղաքումՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոցԱվտովթար՝ Երևանում․ Մալաթիայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ըԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք․ Լևոն ԱզիզյանՌուսաստանում հուլիսի 1-ից սկսած օտարերկրացիների համար մուտքի նոր պահանջներ են ներդրվումՀորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆԻ՞նչ պետք է լինի Վարդավառի սեղանին․ 3 աղանդեր, որոնք տոնի զարդն են, բայց քչերը գիտեն դրանց մասինԹե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանԲախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ«Նապոլին» երկարաձգեց Սպինացոլայի հետ պայմանագիրըՀրդեհ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըԱշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացելԱվտոբուսներում օդորակիչները չե՞ն միացնում. ի՞նչ է կատարվումՅուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովԹալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըԿԸՀ-ն ձախողել է իր գործառույթը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը․ Աննա ԿոստանյանՍուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Այս իշխանությունների շնորհիվ հայտնվել ենք Ռուսաստանի հետ առևտրային պատերազմում․ Հրայր ԿամենդատյանՊոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված