Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի ԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորում է ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա կատարելիք ուղևորությունները Աշխարհում վառելիքային ճգնաժամ է սկսվել Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով Հայտնի երգչուհուն ծեծի են ենթարկել նորաձևության ցուցադրության ժամանակ Չինաստանը հանդես է գալիս որպես Իրանի ռшզմավարական գործընկեր և պատրաստ է պաշտպանել երկրի օրինական շահերը. ՉԺՀ ԱԳ նախարար Անուշ Էլբակյանը նշանակվել է տեսանյութերի ռազմավարության ավագ տնօրեն


Պարույր Հայրիկյան. «Թող Փաշինյանը ներողություն խնդրի, ես էլ ներողություն կխնդրեմ». «Պռեսմեդիա»

Մամուլ

.«Պռեսմեդիա» -ն գրում է.

Թեև Նիկոլ Փաշինյանը փորձում է խորհրդարանի լուծարմանը հասնել քաղաքական երկխոսությունների ճանապարհով, սակայն ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը շարունակում է պնդել, որ վարչապետն իրավունք չունի Սահմանադրությունը խախտելու ճանապարհով հասնել խորհրդարանի լուծարմանը: Ավելին, ԱԻՄ առաջնորդն արդեն մի քանի ամիս է՝ ամեն կերպ փորձում է նոր իշխանության ղեկավարին «հասկացնել», որ խորհրդարանի լուծարումից առաջ երկրում սահմանադրական փոփոխություններ պետք է տեղի ունենան, որով էլ կչեզոքավեն խորհրդարանը ցրելու այն ռիսկերը, որոնք այսօր կան:

 

«Խորհրդարանի լուծարման ճանապարհը դեռևս հստակ չէ, և ինքն էլ չգիտի, թե ինչ ճանապարհով է դա արվելու: Միակ բանը, որի մասին նա խոսում է՝ խորհրդարանը շուտափույթ կերպով արձակելն է: Բայց շուտափույթ արձակելու և նոր ընտրություններ կազմակերպելու հարցն անգամ ուրվագծված չէ: Այսօր (01.10.2018թ.) ես զանգահարել եմ, որ իր հետ հանդիպեմ, որովհետև մեր տված դիմումի ժամկետն արդեն լրացել է, և դրան պետք է պատասխանել: Հակառակ դեպքում Սահմանադրության խախտում է թույլ տրվելու, ինչը Նիկոլին պատիվ չի բերում: Բայց քանի որ ես ուզում եմ ռեալ գործով զբաղվել, ուստի ուզում եմ իրեն բացատրել, որ խորհրդարանը լուծարելու, նաև բարեփոխումներ և արմատական փոփոխություններ իրականացնելու ամենաարդյունավետ ճանապարհը դա է: Շատ մարդիկ չեն հավատում, որ ինքն անկեղծ է քաղաքացիներին երկրի տերը դարձնելու գաղափարի հարցում, ոմանք էլ ասում են, որ ինքն անգամ չի էլ հասկանում, թե ինչ է ասում: Բայց ես այդ կարծիքին չեմ և մինչև վերջ պետք է գնամ պարզելու համար, թե ինչ է նա մտածում: Եվ կարծում եմ, որ մեր խոսակցությունն արդյունավետ կլինի»,– ասաց Պ. Հայրիկյանը:

Եթե, այնուամենայնիվ, չհաջողվի հանդիպել վարչապետի հետ, ապա Հայրիկյանը հոկտեմբերի 3–ին, ժամը 3–ին կառավարության շենքի դիմացից կտեղեկացնի կառավարությանը, թե ո՞ւր են հասել և ի՞նչ են պատրաստվում անել: Հայրիկյանը ցանկանում է նաև վարչապետին այլ կարևոր նրբություններ էլ բացարտել: Օրինակ՝ Հայրիկյանի համար պարզ չէ, թե ինչպես է պատահում, երբ քաղաքական հակառակորդի համաձայնությամբ իշխանության մի ճյուղը վերցնելուց հետո ցանկություն են հայտնում նաև վերցնել իշխանության մյուս ճյուղը: Եվ այդ ընթացքում, եթե որևէ լուրջ հակադրության չեն հանդիպում, այդ դեպքում պարզ չի դառնում, թե արդյո՞ք այս պայքարը միայն իշխանությունը վերցնելու համար չէր:

«Եթե լիներ առաջադրված ծրագիր, որին պառլամենտը կարող էր խոչընդոտել, ես կհասկանայի: Բայց հարց է ծագում, թե ի՞նչ ծրագիր է ինքն առաջարկել, որին պառլամենտը դեմ է եղել, որի պատճառով էլ ստիպված է այն լուծարել: Եթե Սահմանադրության ճանապարհով է ցանկանում խորհրդարանը լուծարել, ապա պետք է ասի, որ բոլորս հեռանում ենք և սկսում ենք ժողովրդավարական ճանապարհով երկիրը զարգացնել: Ես կուզեի, որ ինքը դա հասկանար, և չեմ ուզում, որ հերթական իշխանատենչը մնա մեր պատմության մեջ»,– ասաց Պ. Հայրիկյանը: 

 

ԱԻՄ առաջնորդը, խոսելով անկախության տոնին իրեն չհրավիրելու միջադեպի մասին, նշեց, որ իրեն անուղղակի ձևով տեղեկացրել են, թե այդ թյուրիմացությունն, իբրև, աշխատողների սխալմունքի պատճառով է տեղի ունեցել: 

«Եթե սխալմունքի հետևանք է եղել, թող հայտարարի, մի հատ էլ ներողություն խնդրի: Ես էլ ներողություն կխնդրեմ, որ այդ օրն ասել եմ՝ երևի ցնդել է, դրա համար էլ չի հրավիրել»,– ասաց Պ. Հայրիկյանը:

Հասարակական–քաղաքական գործչի կարծիքով, եթե առանց սահմանադրական փոփոխություններ իրականացնելու տեղի ունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ, ապա ԱԻՄ–ն ու այլ ուժեր դաշինք կձևավորեն: Ինչ վերաբերում է նոր կուսակցությունների ստեղծմանը, ապա Հայրիկյանը դրան զարմանքով է հետևում:

«Դրանք ինչ–որ կայացման փորձեր են, ինչ–որ ինքնադրսևորման փորձեր են՝ հասկանալի չէ: Եվ եթե մարդիկ բարձր գաղափարների են նվիրված, ուզում են գործ անել, ապա կարող են այս կամ այն կուսակցությանն անդամագրվել, ինչպես ժամանակին իմ ղեկավարած երիտասարդական խումբը անդամագրվեց ԱՄԿ–ին: Կուսակցաստեղծման ճիգերի մեջ ես մի քիչ անառողջ բաներ եմ տեսնում, հատկապես նրանց կողմից, ովքեր նախկինում փրփրակալած ասում էին՝ կուսակցությո՞ւնը որն է: Ամեն դեպքում, եթե խորհրդարանի լուծարումն առանց Սահմանադրության փոփոխության իրականացվի, ապա մենք կգնանք ժողովրդավարական դաշինքի ստեղծման ճանապարհով»,– խոսքը եզրափակեց Պ. Հայրիկյանը:

Մանրամասները՝ «Պռեսմեդիա» -ի այսօրվա համարում

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Թուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՌուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորում է ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա կատարելիք ուղևորությունները Աշխարհում վառելիքային ճգնաժամ է սկսվել Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՀայտնի երգչուհուն ծեծի են ենթարկել նորաձևության ցուցադրության ժամանակՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՉինաստանը հանդես է գալիս որպես Իրանի ռшզմավարական գործընկեր և պատրաստ է պաշտպանել երկրի օրինական շահերը. ՉԺՀ ԱԳ նախարար Անուշ Էլբակյանը նշանակվել է տեսանյութերի ռազմավարության ավագ տնօրեն Ռուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանՀորմուզի իրավիճակի պատճառով ԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն Գյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ Մերձավոր Արևելքում իր վարած քաղաքականությունը ենթարկվի Իսրայելին․ Վենս Հունգարիայի վարչապետը Վիկտոր Օրբանին մեղադրել է պետական պաշտոնյաներին սպառնալու մեջ Էդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵՄ-ն Արցախի վերաբերյալ հայկական և ադրբեջանական տեսակետները դիտարկում է որպես համարժեք գնահատականներ. Արմեն Այվազյան Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. ՌյաբկովԱրտակարգ դեպք․ 16-ամյա աղջիկն ընկել է ատրակցիոնից2-ամյա Նարեկն ընկել էր ջրի տարայի մեջ, արձանագրվել էր «ջրահեղձություն»․ բժիշկները փրկել են կյանքը Հուսիները հայտարարում են սաուդյան F-15 կործանիչի խոցման մասին ՇՀԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո՝ Իրանի շուրջ hակամարտության և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով. ֆոն դեր Լայեն Ազգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյլ երկրներ կարող են միանալ Մեքքայի համաձայնագրին, որի մասնակիցներն են Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան. Պակիստանի ԶՈւ ներկայացուցիչ Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Այս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանԿայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով Մեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Քեշմ կղզու երկնքում ամերիկյան MQ-9 անօդաչուի ոչնչացման մասին 2024 թվականի ընտրություններից հետո Թրամփի կարողությունն աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Վթար․ գազ չի լինի անորոշ ժամանակ Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պնդում է, որ ռուսական հետախուզական ծառայությունները ծրագրել են ռուս ընդդիմադիր գործիչների սպանություններ և դիվերսիաներ Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԱզատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններում Մաhաgել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարի Էդուարդ Շախիկյանը Ծնողները խնջույքի ժամանակ 5-ամյա որդուն թողել են մեքենայում․ երեխան մահացել է
Ամենադիտված