Բրիտանիայում հայտնվել է զայրացած Թրամփի եւ Ռոալդ Դալի վիպակի հերոսուհու արձանը
ՄիջազգայինՔանդակային կոմպոզիցիան, որը պատկերում է 5-ամյա անվրդով աղջկա վրա զայրացած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնվել է անգլիական Գրեյթ Միսենդեն գյուղում, որտեղ երկար տարիներ ապրել եւ աշխատել է բրիտանական գրող Ռոալդ Դալը (1916-1990):
Press Association գործակալությունը հաղորդում է, որ երկուշաբթի նախատեսված հուշարձանի բացումը նվիրված է Դալի «Մաթիլդա» վիպակի հրապարակման 30-ամյակին:
Ստեղծագործությունում շնորհալի Մաթիլդա Ուորմվուդը ընկերների հետ մարտահրավեր է նետում անտարբեր եւ բռնարար մեծահասակների աշխարհին, առաջին հերթին միս Տրանչբուլին՝ բռնապետի վարքով դպրոցի տնօրենին:
Դալի գրքերի եւ կերպարների իրավունքները տնօրինող ընկերության անցկացված հարցման համաձայն, այսօր Մաթիլդան, որը 2018-ին կլիներ 35 տարեկան, այս կամ այլ կերպով կըմբոստանար նախագահ Թրամփի դեմ: Այս մասին է հայտարարել հարցման մասնակիցների 42 տոկոսը, որի արդյունքն էլ որոշել է գրողի թանգարանի մոտ տեղադրված հուշարձանի արտաքին տեսքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: