Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 29–ամյա տաքսու վարորդը Renault-ով բախվել է վագոն-տնակին
ՀասարակությունԵրեկ՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 29-ամյա Գառնիկ Մկրտչյանը իր վարած Renault մակնիշի 934 OF 61 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել աջակողմյան հատվածում տեղադրված վագոն-տնակին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության քաղաքացի, 39-ամյա Էլիզբեթ Պլաթը և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 45-ամյա Մադհուռա Դիպիկանը մարմնական վնասվածներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: