Թուրքիայի և Գերմանիայի հարաբերություններում նոր էջ կբացվի. Էրդողան
ՄիջազգայինԹուրքիայի և Գերմանիայի հարաբերություններում նոր էջ կբացվի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ հոկտեմբերի 25-ին Գերմանիայից բիզնես պատվիրակություն կայցելի Թուրքիա, գրում են թուրքական լրատվամիջոցները:
Նրա խոսքով՝ այցի ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդման հնարավորություններն ու հեռանկարները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Թուրքիայի նախագահն այցելել է Գերմանիա և հանդիպել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: