Արոնյանը բարելավել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
ՄշակույթՀայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը մեկ հորիզոնականով բարելավել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:
ՖԻԴԵ-ի հոկտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը 5-րդ տեղում է: Դասակարգման աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:
Հայաստանի ներկայացուցիչների աղյուսակում են նաև Գաբրիել Սարգսյանը (52-րդ տեղ), Հրանտ Մելքումյան (85-դ տեղ):