AS. ՖԻՖԱ-ն իրավաբանների օգնությամբ նոմինանտներին կստիպի ներկայանալ The Best մրցանակաբաշխությանը
ՍպորտՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն կառույցի իրավաբաններին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել, որոնք բոլոր նոմինանտներին կստիպեն ամեն տարի ներկայանալ FIFA The Best մրցանակաբաշխությանը:
Ինֆանտինոն դժգոհություն է հայտնել այն առիթով, որ Կրիշտիանու Ռոնալդուն ու Լիոնել Մեսսին անտեսել էին 2018 թվականի միջոցառումը:
Այս մասին հաղորդում է AS-ը:
Մեսսին ու Ռոնալդուն ՖԻՖԱ-ի վարկածով տարվա խորհրդանշական հավաքականում էին, Կրիշտիանուն նաև տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարող ֆինալիստների թվում էր: Այդ մրցանակին արժանացավ Լուկա Մոդրիչը: