Մեծ Բրիտանիայի վարչապետն առաջարկել է օտարերկրացիների համար երկրում անշարժ գույք գնելու հարկ սահմանել
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը The Sunday Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ապագայում պատրաստվում է երկրում օտարերկրացիների համար անշարժ գույք գնելու լրացուցիչ հարկ սահմանել:
Ինչպես կարծում է Մեյը, այդ նախաձեռնությունը թույլ կտա կանգնեցնել Մեծ Բրիտանիայում անշարժ գույքի գների աճը:
Վարչապետի առաջարկի համաձայն՝ մարդիկ և ձեռնարկությունները, որոնք Մեծ Բրիտանիայում հարկ չեն վճարում, անշարժ գույք գնելիս կստանան 1-ից 3 տոկոսի չափով լրացուցիչ հարկ: Նա նշել է, որ այդ հարկից բյուջեում լրացումները կուղղվեն անօթևանների դեմ պայքարին:
Թե ինչ ժամկետներում է այդ գաղափարն իրագործվելու, վարչապետը չի նշել՝ ընդգծելով, որ դա «երկարաժամկետ աշխատանք» է: