Ռոնալդուն բռնաբարության մեղադրանքի մասին. Այդ կինը փորձում է փառք ձեռք բերել իմ անվան հաշվին
Սպորտ«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ ամերիկուհի Քեթրին Մայորգան իրեն մեղադրել է բռնաբարության մեջ:
«Դա սուտ է: Նա ցանկանում է իմ անվան հաշվին փառք ձեռք բերել:
Նման իրավիճակներն իմ աշխատանքի մի մասն են»,– ասել է Ռոնալդուն «Ինստագրամի» ուղիղ եթերի ժամանակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Der spiegel-ը հաղորդել էր, որ 34-ամյա կինը Ռոնալդուին մեղադրում է բռնաբարության մեջ:
Միջադեպը, իբր, տեղի էր ունեցել 2009 թվականին, Լաս-Վեգասում: Ռոնալդուն, ինչպես հավաստիացնում է Մայորգան, հետո լռության համար նրան 375 հազար դոլար է վճարել:
Նա առաջին անգամ է այդ մասին հրապարակավ խոսում: