Թրամփը հայտարարել է, որ ինքն ու Կիմ Չեն Ընը «սիրահարվել են իրար»
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ բանակցությունների ժամանակ քաղաքական գործիչները «սիրահարվել են իրար», գրում է The Daily Mail-ը:
«Ես դաժան էի, ինչպես և թերևս նա: Եվ հետո ամեն ինչ իրար դեմ էինք անում: Բայց հետո մենք սիրահարվեցինք իրար: Ոչ իրականում: Նա ինձ հիանալի նամակներ էր գրում»,- հայտարարել է Թրամփը՝ հանդես գալով Արևմտյան Վիրջինիայում հանրահավաքի ժամանակ:
ԱՄՆ նախագահը նշել է, որ նախկին նախագահ Բարաք Օբամայի, ինչպես և մյուս ամերիկյան նախագահների զանգերին Հյուսիսային Կորեան անգամ չէր պատասխանում:
«Երբ նրանք զանգում էին նրանց, ԿԺԴՀ-ում խնդրում էին չզանգել»,- պատմել է Թրամփը և հավելել, որ երբ Օբաման իրեն էր փոխանցում գործերը, ասել է, որ «Հյուսիսային Կորեան միակ մեծ խնդիրն է»: