Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են համատեղ ռազմանավեր կառուցել
ՄիջազգայինԹուրքական նավաշինական Dearsan գործարանը մտադիր է Ադրբեջանի ռազմածովային ուժերի հետ համատեղ չորս ռազմանավ կառուցել: Այդ մասին Trend գործակալությանը հայտնել է գործարանի մենեջեր Սերվեթ Բիլգինը:
Նա մանրամասնել է, որ տվյալ հարցի շուրջ Ադրբեջանի կառավարության հետ բանակցություններ են անցկացվել: Դրանց շրջանակում Բաքվին ներկայացվել է չորս նախագիծ:
«Բացի այդ, տվյալ հարցը քննարկվել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի հետ: Եթե կողմերը համաձայնության գան, մենք ձեռնամուխ կլինենք Ադրբեջանում նավերի համատեղ կառուցմանը»,-ասել է Բիլգինը:
Նա նաև մանրամասնել է, որ նավերը կառուցվելու են՝ Կասպից ծովի առանձնահատկություններն ու տարածաշրջանի պետությունների ուժերի հավասարակշռությունը հաշվի առնելով:
Հայտնի է, որ նախագիծն արդեն ներկայացվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը: