ՈՒԵՖԱ-ն կազմել է ՉԼ պատասխան կիսաեզրափակիչների խորհրդանշական հավաքականը
ՍպորտՈՒԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վերջին երկու հանդիպումների արդյունքներով ներկայացրել է ՉԼ խորհրադանշական հավաքականը:
Խորհրդանշական կազմը հետևյալ տեսքն ունի` դարպասապահ. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»), պաշտպաններ՝ Մարսելո («Ռեալ»), Ջորջիո Կյելինի, Լեոնարդո Բոնուչի, Պատրիս Էվրա (բոլորը՝ «Յուվենտուս»), կիսապաշտպաններ՝ Բաստիան Շվայնշտայգեր, Տիագո Ալկանտարա (երկուսն էլ «Բավարիա»), Պոլ Պոգբա («Յուվենտուս»), հարձակվողներ՝ Ալվարո Մորատա («Յուվենտուս»), Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա»), Նեյմար («Բարսելոնա»):
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում հաղթելուց հետո հունիսի 6-ին Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում կմրցեն Թուրինի «Յուվենտուս» և կատալոնական «Բարսելոնա»-ն: