Էրդողանը սիրիական հակամարտությունն օգտագործում է քրդերի դեմ պայաքարելու համար. Ֆրանսուա Ռոշբլուան
ՄիջազգայինՖրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուան պահանջել է արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսից պաշտոնական դիրքորոշում հայտնել Սիրիայում քրդերի դեմ ուղղված Թուրքիայի գործողությունների վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է Nouvelles d'Arménie ամսագիրը, այս մասին Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահը գրավոր հարցում է ուղարկել ՖրանսիայÕ « արտաքին գերատեսչության ղեկավարին:
«Ֆրանսիան չի կարող անտարբեր մնալ քրդերի ճակատագրի հանդեպ, որոնք գտնվում են ԻԼԻՊ-ի սպառնալիքի և թուրքական զինուժի բռնաճնշումների ներքո»,- նշել է պատգամավորը` Լորան Ֆաբիուսի ուշադրությունը հրավիրելով Սիրիայի քրդական փոքրամասնության հանդեպ Թուրքիայի վերաբերմունքի վրա:
Ռոշբլուան նշել է, որ, ամերիկյան ինքնաթիռների համար բացելով իր ավիաբազան, Թուրքիան ԻԼԻՊ-ի դեմ «հակաահաբեկչական» գործողությունների անվան ներքո լայնամասշտաբ գործողություններ է իրականացրել Անկարայի վարչակարգի ընդդիմադիրների և քրդական շարժման դեմ: «Նախագահ Էրդողանը սիրիական հակամարտությունն օգտագործում է քրդերի դեմ պայաքարելու համար»,- հավելել է պատգամավորը: