Իսպանիայում խանութները մտադիր են գումար պահանջել հագուստը հանդերձարանում փորձելու համար
ՄիջազգայինԻսպանիայում հագուստի վաճառքով զբաղվող մի շարք խանութներ մտադիր են հաճախորդներից գումար գանձել հանդերձարանում հագուստ փորձելու համար:
Ինչպես նշում է lenta.ru-ն, դա պայմանավորված է այն փաստով, որ երկրի խանութներում վաճառքի ցուցանիշների կտրուկ անկում է արձանագրվել, ինչն անհանգստացնում է իշխանություններին:
Նշվում է, որ հաճախորդները գալիս են խանութ, փորձում են հագուստն ու այն խանութից գնելու փոխարեն՝ ավելի մատչելի գնով պատվիրում համացանցի միջոցով:
Իշխանությունների կարծիքով՝ նոր միջոցները հնարավորություն կտան պաշտպանել փոքր բիզնեսը խոշոր առցանց ընկերություններից: