Դոպինգ օգտագործելու համար Դե Ռոսիին երկարաժամկետ որակազրկում է սպառնում
ՍպորտԻտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ջուզեպե Դե Ռոսիի դոպինգ թեստը դրական արդյունք է տվել:
Դե Ռոսին, ով այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի, դոպինգ թեստը հանձնել է մայիսի 12-ին կայացած «Բենևենտո»-«Ջենոա» (1:0) հանդիպումից հետո: Ստուգման արդյունքում Դե Ռոսիի օրգանիզմում արգելված դորզոլամիդ նյութ է հայտնաբերվել:
Այս նյութը հաճախ հանդիպում է աչքի կաթիլների մեջ, սակայն Ջուզեպե Դե Ռոսին հերքել է, որ երբևէ օգտագործել է նման կաթիլներ:
ANSA-ն հաղորդում է, որ Իտալիայի հակադոպինգային գործակալությունը մտադիր է 31-ամյա ֆուտբոլիստին որակազրկել մեկ տարով: Այս հարցը քննարկվելու է հոկտեմբերի 1-ին: