Թրամփն Իրանի նախագահին «հիանալի մարդ» է անվանել
ՄիջազգայինՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նա դեռ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպելու պլաններ չունի, սակայն չի բացառել դա մոտ ապագայում: Այդ մասին ԱՄՆ նախագահը գրել է իր թվիթերյան էջում:
Նախօրեին Ռոհանին հայտարարել էր, որ Թեհրանի հետ բանակցությունների համար Թրամփը պետք է վերադառնա միջուկային գործարքին, որից ԱՄՆ-ն դուրս է եկել այս տարվա մայիսին:
«Ես Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպելու պլաններ չունեմ: Հնարավոր է՝ մոտ ապագայում: Ես վստահ եմ, որ նա, անկասկած, հիանալի մարդ է»,- գրել է Թրամփը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրից, որը կնքվել էր միջազգային միջնորդ «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանի միջև 2015-ին:
Թրամփը հայտարարել էր նաև բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին, որոնց գործունեությունը դադարեցվել էր համաձայնագրի կնքումից հետո: