Երկրաշարժ` Հայաստանում Իրավիճակը անհանգստացնող է ու մտահոգիչ. Ռուբեն Վարդանյանին և մնացած հայ գերիներին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր. Սիրանուշ Սահակյան Այսօր չկա ՊՍԺ-ից ավելի ուժեղ թիմ. Լուիս Էնրիկեն համարձակ հայտարարություն է արել «Բավարիայի» դեմ խաղից առաջ Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի կենտրոնում փակ կլինեն փողոցներ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ ինչ եղանակ կլինի Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա 5-9 աստիճանով ՀՀ նոր կենսաչափական անձնագիրը կապույտ չի լինի, այլ գույն է ունենալու Արմավիրի մարզի Տանձուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Սոֆթ Կոնստրակտը «Career City Fest 2K26» ցուցահանդեսին ներկայացրել է մասնագիտական նոր հնարավորություններ Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր


Կա՛մ ատելության, կա՛մ մերժումի, կա՛մ էյֆորիայի վրա. արդյունավետ ընտրության անհրաժեշտությունը

Մամուլ

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները համեմատության մեջ և՛ արդար էին, և՛ ազատ, չկային կաշկանդումներ, չկար բռնություն: Գնահատելով սեպտեմբերի 23–ին կայա ցած ընտրությունները ՝ «Փաստ»–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը: Վերջինս ընդգծեց, որ նշված առումներով ինքը ևս կիսում է բոլոր դրական գնահատականները:

«Ես ևս արձանագրել եմ վերոնշյալները, բայց մի գործոն էլ կա: Ընտրությունները մի ուրիշ պարամետր ունեն. քո ընտրողը որքանո՞վ է կարողանում արդյունավետ ընտրություն կատարել: Այսինքն՝ արդյո՞ք քաղաքականապես այնքան պատրաստված է, որ ներկայացվող ծրագրերը կկարդա, այդ ծրագրերի մեջ ընտրություն կանի, հետո կգնահատի այդ ծրագիրը ներկայացնող ուժերին, ու իր համար պարզ կլինի, թե ձայնն ում կարող է տալ: Այս առումով մենք խնդիր ունենք, ճիշտն ասած՝ փորձ էլ չունենք: Մենք արդյունավետ ընտրություն կատարելու փորձ չունենք: Մեզ մոտ ընտրությունը կատարվում է կա՛մ ատելության, կա՛մ մերժումի, կա՛մ էյֆորիայի վրա»,–ասաց քաղաքական վերլուծաբանը՝ շեշտելով, որ արդյունավետությունն այդքան էլ լավ չէր:

Իսկ թե ի՞նչ է պետք, որ քաղաքացիներն այլևս չառաջնորդվեն նշված 3 հանգամանքներով, Արծրուն Պեպանյանն արձագանքեց.

«Նախ՝ աշխատանք է պետք կատարել քաղաքացիների հետ: Եթե ինձ մնար, ապա ես բավականին երկար ժամանակ ընտրություններ չէի անցկացնի, այլ քաղաքացիների հետ որոշակի աշխատանքներ կտանեի, որպեսզի նրանք համապատասխան քաղաքական մտածողություն ունենային: Դրանից հետո միայն քաղաքացին ընտրություն կկատարեր, իսկ հիմա արդյունավետ ընտրություն չեմ համարում նաև հետևյալ պատճառով. ճիշտ է՝ մարդիկ ոգևորված են և այլն, բայց մենք նման ընտրություն էլի ենք տեսել՝ 83 տոկոսով: Խոսքը 1991թ. ընտրության մասին է, երբ թեկնածուն նույնիսկ ծրագիր չներկայացրեց (1991 թ. տեղի ունեցած ՀՀ նախագահի առաջին ընտրություններում ձայների գերակշիռ մեծամասնությամբ Լևոն Տեր– Պետրոսյանը (83,4%) ընտրվել է ՀՀ նախագահ–խմբ.): Մարդիկ խանդավառված գնացին ընտրելու, բայց մեկ տարի հետո ոչ մեկ այդ թեկնածուի անունն արդեն չէր ուզում լսել, որովհետև արդյունավետ ընտրություն չեղավ, մարդիկ փորձառու չէին: Հիմա էլ վտանգ կա: Նոր իշխանությունները, որոնք բարձր տոկոսով քվե են ստացել, շատ զգույշ պետք է լինեն, որ չկրկնվի այն, ինչը եղել է նախկինում: Իրենք էլ կարող են ընկնել էյֆորիայի մեջ, ասել՝ ժողովուրդը մեզ վստահում է, և անեն քայլեր՝ առանց երկար մտածելու»: Քաղաքագետը խոսեց այն կարևոր ուղենիշների մասին, որոնք թույլ չեն տա կրկնել պատմությունը: Զուգահեռ անցկացնելով անցյալի հետ՝ նա ընդգծեց.

«Նախ՝ վտանգավորն այն է, որ այս պահին նորմալ քաղաքական ընդդիմություն չկա, որը պետք է ուղղորդիչ լիներ նոր իշխանությանը: Երկրորդ՝ իշխանական համակարգի մեջ չկային այն պետական կառույցները, որոնք պետք է զսպեին իշխանություններին, եթե իրենք ոչ ճիշտ քայլեր անեին: Մենք այսօր էլ անկախ դատաիրավական համակարգ չունենք: Նախագահները կարող էին դառնալ դիկտատոր, և ոչ ոք իրենց ձեռքը չէր բռնի: Այսօր էլ կա այդ վտանգը: Նոր իշխանությունները շատ զգույշ ու ուշադիր պետք է լինեն, որ չանցնեն այդ սահմանը: Հատկապես, որ երիտասարդ են ու անփորձ: Այսինքն՝ իրենք էլ կարող են չզգալ, թե ինչպես անցան այդ սահմանը: Կարևոր է, որ հասարակության գիտակից հատվածը ինքնակազմակերպվի և որոշակի նոր քաղաքական հոսանքներ ի հայտ գան: Պարտադիր չէ, որ լինեն ընդդիմություն, կարող են որոշակի հարցերում համագործակցել իշխանությունների հետ, որոշակի հարցերում էլ, որպես զսպիչ գործոն, դեմ լինել: Եթե մենք առաջիկայում սա չունենանք, և ԱԺ ընտրություններին էլ նույն կերպ ընտրենք, լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու: Դրանից հետո սահմանն անցնելու գայթակղությունը շատ մեծ է»:

Արծրուն Պեպանյանի կարծիքով՝ քաղաքական դաշտում ուժերի բազմազանությունը պարտադիր պայման է:

«Տեսե՛ք՝ այն հին կուսակցությունները շատ քիչ քվե ստացան: Իրենք շփոթմունքի մեջ են և բավականին ժամանակ է պետք, որ խելքի գան: Իսկ նոր ուժեր ի հայտ չեն եկել: Միակուսակցական համակարգն ինքն իրենով վտանգ է ներկայացնում, և այստեղ իշխանության վերնախավը շատ զգոն ու զգույշ պետք է լինի, որ հանկարծ չանցնի այդ սահմանը: Էյֆորիայի մեջ մարդը շատ բաներ կարող է անել, որի համար հետո կարող է զղջալ: Պետք է քաղաքական նոր, առողջ հոսանք ի հայտ գա, դա է ելքը»,–ասաց նա: 

Արծրուն Պեպանյանն «Իմ քայլը» դաշինքի ստացած ավելի քան 80 տոկոս ձայներն այլ հանգամանքներով էլ է պայմանավորում:

«Մարդիկ ունեցել են այն վախը, թե հին համակարգը կարող է վերադառնալ: Մտածել են՝ ձայն տանք երիտասարդներին, այն հույսով, որ հները չգան: Թեև հները հայտ չէին ներկայացրել, բայց այդ խնդիրը կա»,–նշեց նա՝ հավելելով, որ պայմանավորված վերոնշյալ հանգամանքով՝ ստացած տոկոսը դեռ չի ենթադրում, որ բոլոր ձայներն այդ ուժի նվիրյալ հետևորդներինն են:

Գնահատելով նաև քաղաքական դաշտում առկա իրավիճակը՝ քաղաքական վերլուծաբանն ընդգծեց, որ այսօր ողջ քաղաքական դաշտը շատ հարցերի պատասխաններ չունի: «Ես սա որպես մեղադրանք չեմ հնչեցնում, բայց հիմա ժամանակն է, որ մտածող մարդիկ առաջ գան, համախմբվեն, իրենց առաջ խնդիրներ դնեն ու հասկանան դրանք. 30 տարի շարունակ լուրջ հարցերի մասին մտածելու փոխարեն մտածում ենք, թե ինչպե՞ս կարող ենք ազատվել վատ իշխանություններից: Լավ, ազատվեցինք, իսկ հետո ի՞նչ ենք անելու: Այս հարցին անդրադարձող չկա: Հիմա ազատվել են վատ իշխանությունից ու չգիտեն՝ ինչ անեն: Բայց լավատես լինենք: Ես հույս ունեմ, որ հոկտեմբերին քաղաքական դաշտում մտքի գեներացիա կսկսվի»,–եզրափակեց մեր զրուցակիցը:

Երթևեկության փոփոխություն՝ Անտառային փողոցումԲժիշկը սրտի առողջության համար խորհուրդ է տվել սննդակարգում ներառել մեկ մթերքՕդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա 5-9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը. Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետԱպրիլի 29-ին և 30-ին լույս չի լինելու․ հասցեներՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի և Լոռու մարզերումԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակըԱրթուր Ավանեսյանի բացակայության մասին, բայց ապօրինի, քաղաքական կալանքի առկայության մասին. Արամ ՎարդևանյանԴՕԿ կուսակցության շտաբի պետը՝ առաջիկա ընտրությունների, ինչպես նաև այն մասին, թե ինչու են իրենց քաղաքական ուժն ու գեներալ Արշակ Կարապետյանի ղեկավարած ուժը միավորվել այս պայքարուՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԲյուրեղավանում աղիքային վարակիչ հիվանդության դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթԻրանի դեսպանը կանչվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանի բարձրացրած հարցերին Արսեն Թորոսյանը չկարողացավ հստակ պատասխանել և ճողոպրեցՄասնագետները անվանել են #1 հակաբորբոքային սնունդը՝ դա ո՛չ միրգն է, ո՛չ էլ բանջարեղենըՀրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինԻնչպե՞ս վերաբանակցել խաղաղության պայմանագիրը առանց նոր պատերազմի վտանգի. Էդմոն ՄարուքյանՀայկական ծագումով ֆրանսիացի նկարիչը ստեղծել է ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված շախմատի տախտակ՝ այն նվիրելով իր տատիկի և պապիկի սիրունՈրքան միս է ներմուծվել Հայաստան 2026 թվականի սկզբին5 իրավապաշտպան հայց են ներկայացրել ընդդեմ ԱդրբեջանիՀինգ հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ի՞նչ կանի նա 1 դրամ աշխատավարձովՀայաստանի տնտեսության որ ոլորտներն են վճարել ամենաշատ հարկերըԿոմիտասի պողոտայում բախվել են «BMW»-ն և «ՎԱԶ 2106»-ըՄեկնարկում է ՉԼ կիսաեզրափակիչըՀայաստանի անվտանգության երաշխավորը իր զինված ուժերն են. Արշակ ԿարապետյանՀայաստանն ու Թուրքիան քննարկել են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման հարցըՍտեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք ՉալաբյանՏղամարդն իր քրոջ կմախքը տարել է բանկ՝ նրա հաշվից գումար հանելուԱդրբեջանական բենզին են ներկրում, կօգտվե՞ք. հարցումՍոցիալապես անապահով կամ սեփական բնակելի տարածք չունեցող քաղաքացիներն կապահովվեն մոդուլային տնակներովԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աղքատությունն ու՞մ պատճատով է, արդյո՞ք Դուք եք դրա մեղավորը. հարցում Շատինում «Մեր երկրները բազմաթիվ ընդհանրություններ ունեն». Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի խորհրդարանի անդամներին«Ձեր հարազատը վտանգի մեջ է»․ IDBank-ը զգուշացնում է հեռախոսային շանտաժի ագրեսիվ ալիքի մասին Երկրաշարժ` Հայաստանում ԲՀԿ-ն ներկայացնում է նախընտրական ծրագրի հիմնադրույթները. ուղիղ Ռուսաստանը զգուշացնում է «մոլդովական սցենարի» մասին 7 միլիոնանոց պարգևատրումներն արդա՞ր են. հարցում Սյունիքի մարզում Գործող ռեժիմը մտածում է սեփական գոյության, այլ ոչ թե Հայաստանի մասին․ Արմեն Մանվելյան.Իրավիճակը անհանգստացնող է ու մտահոգիչ. Ռուբեն Վարդանյանին և մնացած հայ գերիներին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր. Սիրանուշ Սահակյան Սովորական մանիպուլյացիա՝ վարչապետի «տիկնոջից» ԵՄ գագաթնաժողովին հրավիրել են հակառուս գործիչների Ադրբեջանի փաստաբանները. ինչպես կարելի է եկեղեցի ավիրելն արդարացնել. Էդմոն Մարուքյան Փաշինյանի մարտավարությունը «Ուժեղ Հայաստանի» դեմ Այսօր չկա ՊՍԺ-ից ավելի ուժեղ թիմ. Լուիս Էնրիկեն համարձակ հայտարարություն է արել «Բավարիայի» դեմ խաղից առաջ Anker-ի կողմից անցկացված խոշոր ուսումնասիրություն. Պատշգամբի արևային համակարգերը իրենց ծախսը մարում են ընդամենը մի քանի տարում, բայց կա մի խնդիր Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի կենտրոնում փակ կլինեն փողոցներ Երիտասարդ սերունդը փոփոխություն կբերի Հայաստանին. Ուժեղ Հայաստան Հազարամյաների ընթացքում միայն «հանճար» Նիկոլի մտքով կանցներ Խոր Վիրապը հակառակ կողմից պատկերել. Էդմոն ՄարուքյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ ինչ եղանակ կլինի Սա ուղղակի ընտրություն չէ․ սա Հայաստանի լինելու կամ չլինելու հարցն է․ Ցոլակ Ակոպյան
Ամենադիտված