Մտածել եմ կարիերաս ավարտելու մասին. Տոմաշ Բերդիխ
ՍպորտՉեխ թենիսիստ Տոմաշ Բերդիխը խոսել է ազդրի վնասվածքի մասին, որի պատճառով բաց է թողել ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը.
«Ամեն շաբաթ հետազոտություն եմ անցնում, և բժիշկները գնահատում են վիճակս: Այս պահի դրությամբ ինձ համար վտանգավոր է անգամ գոլֆ խաղալը: Շատ բորբոքումների դեմ եմ պայքարել և անգամ մտածել եմ կարիերաս ավարտելու մասին:
Շատ եմ սիրում թենիսը, սակայն ցանկանում եմ կորտ վերադառնալ միայն նորմալ մարզավիճակով: Չեմ ցանկանում, որ այս ընթացքում կատարածս աշխատանքն անիմաստ դառնա շտապողականության պատճառով»,- 33-ամյա թենիսիստի խոսքը մեջբերել է «Tennis World USA»-ը:
Հավելենք, որ այս պահի դրությամբ Տոմաշ Բերդիխը զբաղեցնում է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակի 72-րդ հորիզոնականը: