Հնդկաստանում տասնյակ մարդիկ են անհետ կորել տեղատարափների պատճառով
ՀասարակությունԱռնվազն 45 մարդ Է անհետ կորել Հնդկաստանի հյուսիսում մոլեգնող տեղատարափների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ANI գործակալությունը: Մարդիկ կորել են երկրի Հիմաչալ-Փրադեշի նահանգի Լահուլ եւ Սպիտի օկրուգում: Կորածների թվում են՝ Ռուրկի քաղաքի տեխնոլոգիական ինստիտուտի 35 սուսանողներ:
Ավելի վաղ Times of India հրատարակությունը հայտնել Էր, որ առնվազն 11 մարդ Է զոհվել, եւս մի քանիսը՝ տուժել Հնդկաստանի հյուսիսային նահանգներում հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղումների ու սողանքների հետեւանքով: Փենջաբի նահանգում վտանգի կարմիր մակարդակ Է հայտարարված: Դպրոցները փակ են Ջամուի եւ Քաշմիրի նահանգում, ինչպես նաեւ Հիմաչալ-Փրադեշի նահանգի մեծ մասում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: