Մեկնարկել է Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի գործունեությունը Ինդոնեզիայում գործարանի հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել․ փրկարարները որոնում են տասնյակ անհետ կորածների Գերմանիայի ավելի քան 450 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացել․ Bild Թրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակով Մեզ համար միակ կարևոր հարցը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունն է. ներկայումս դրանում նման պահանջներ չկան. Բայրամով Ճապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառով «Ռեալ»-ը պատրաստվում է նոր պայմանագիր կնքել․ Ռոմանոն հայտնել է ֆուտբոլիստի անունը ԱՄՆ-ում մեկ օրում հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 7,2 հազար չվերթ Ո՞րն է հայկական երկարակեցության գաղտնիքը․ ՀՀ-ն ռեկորդ է սահմանել Թուրքիայում անցկացված COP31-ի մասնակիցները ձախողել են վերջնական փաստաթղթի ընդունումը

65 կողմ ձայներով ընդունվեց աղմկահարույց նախագիծը

Galatv.am-ը գրում է.

ԱԺ նիստը սկսելուն պես ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այսօր քվեարկության կդրվի կառավարության կողմից ներկայացված «Եկամտային հարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը քննարկվեց երեկ: «Գրանցվել է 109 պատգամավոր, կա քվորում»,- հայտարարեց ԱԺ նախագահը:

«Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխությամբ, հիշեցնենք, որ առաջարկվում է 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, որոնք գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս, եւ այդ աշխատանքները վերաբերում են շինարարական, շինմոնտաժային աշխատանքներին:
Սրանով կառավարությունն ուզում է, որ արտերկրում աշխատողներն էլ ՀՀ-ում օրինական ձեւակերպում ստանան, եւ պետբյուջե վճարվի եկամտահարկ:

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ էլ նախատեսվում է, որ այն գործատուները, որոնք կունենան ծրագրեր արտերկրում շինարարական աշխատանքների կատարման եւ այդ ծրագրերը հավանության կարժանանան կառավարության կողմից, շահութահարկ կվճարեն 5 տոկոս:

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը խուլիգանություն համարեց տեղի ունեցող պրոցեսները, բարձրաձայնեց, որ նախագիծը հակասում է ԵՏՄ օրենքին:

«Սա փաստորեն աշխատուժի տեղաշարժման նկատմամբ հարկ է: Դուք ասում եք՝ հայ ժողովուրդ, ձեր համար նույնիսկ ԵՏՄ չկա, ոչ միայն Եվրոպա չկա, այլ նաեւ ԵՏՄ չկա, առաջարկում եմ չանել այս բանը»:

ԲՀԿ ներկայացուցիչ Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու:

Լեւոն Զուրաբյանը նշեց, որ եթե ունեն արժանապատվություն, մերժեն կառավարության ներկայացրած նախագիծը: Ի պատասխան, Գալուստ Սահակյանը հորդորեց չխոսել արժանապատվությունից:

ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն առաջարկեց զարգացնել նախագիծը, բայց ոչ թե կտրուկ մերժել: Նշեց, թե խեղաթյուրվում է նախագծի բովանդակությունը, ճիշտ չի ներկայացվում հասարակությանը:

Ժառանգության ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանը բնական համարեց նախագծի նկատմամբ բացասական վերաբերմունքը, քանի որ այն ներկայացվել է թաքուն եւ ընթացս, ոտքի վրա դրվում է քվեարկության: «Խմբակցությունը դեմ է քվեարկելու»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը:

Խաչատուր Քոքոբելյանին զարմացնում է օրենքի երեկվա փաթեթավորումը. «Իհարկե, խնդրահարույց լուրջ խնդիրներ կան, եւ ես հորդորում եմ, որ երկրորդ ընթերցման ժամանակ ավելի մասնագիտական մոտեցում ցուցաբերենք եւ հասկանանք՝ ինչ ենք շահում: Պետք է գնահատենք, թե ինչ ենք ստանալու մենք»:

Հանրապետական Վարդան Այվազյանը նշեց, որ օրենքում որեւէ վատ բան չկա, պարզապես հնարավորություն ենք տալիս ընտրություն կատարել՝ վճարել այստեղ, թե այնտեղ. «Եզան տակ հորթ ման գալ պետք չէ: Հանրապետականը կողմ է քվեարկելու»,-հայտարարեց Այվազյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հավելեց. «Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ ով չի ցանկանում հասկանալ, ապատեղեկատվություն է տալիս եւ հանրությանը, եւ մամուլին: Օրենքը մասնագիտական տեսանկյունից բավականին հաջողված օրենք է, եթե բողոքներ կան ընթացակարգի հետ կապված, դա այլ հարց է, դրա համար չի կարելի վնասել օրենքը: Այդ իսկ պատճառով մենք ունենք ժամանակ: Եթե կան ինչ-որ տարաձայնություններ կամ ճշտելու բաներ, դրա համար պետք չէ կոչ անել, որ օրենքը վերացնեն: Մենք բոլորս կողմ ենք քեարկելու, եւ խորհուրդ եմ տալիս, որ դուք եւս կողմ քվեարկեք եւ չվնասեք օրենքը ձեր ամբիցիաների պատճառով»:

Նախագիծը դրվեց քվեարկության, եւ 65 կողմ, 16 դեմ եւ 21 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց:

Արմենուհի Վարդանյան

Փաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանՄեկնարկել է Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի գործունեությունըԿալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանԻնդոնեզիայում գործարանի հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել․ փրկարարները որոնում են տասնյակ անհետ կորածներիՄենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանԳերմանիայի ավելի քան 450 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացել․ BildՀանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակովԱկբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսերՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկելՄեզ համար միակ կարևոր հարցը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունն է. ներկայումս դրանում նման պահանջներ չկան. ԲայրամովՈւժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան»Հիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. ՇուշանյանՆոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա ԳասպարյանՃապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառովԲաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան«Ռեալ»-ը պատրաստվում է նոր պայմանագիր կնքել․ Ռոմանոն հայտնել է ֆուտբոլիստի անունըԱդրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու. Հայկ ՍուքիասյանԱՄՆ-ում մեկ օրում հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 7,2 հազար չվերթՈ՞րն է հայկական երկարակեցության գաղտնիքը․ ՀՀ-ն ռեկորդ է սահմանելԹուրքիայում անցկացված COP31-ի մասնակիցները ձախողել են վերջնական փաստաթղթի ընդունումըԱթոյան փողոցում բшխվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում՝ կոտրելով ցուցափեղկն ու ապակիները․ կա 1 զnհ, 1 վիրավnրՊուտինը պարտավոր է կիրառել միջուկային զենք. Մեդվեդևի զգուշացումըՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի՝ 6-10 աստիճանով«Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Ատալանտա»-ի հետ. Մխիթարյանը մասնակցել է խաղինԻրանի սահմանների մոտ ցանկացած ռшզմական ուժի ներկայությունն անընդունելի է. հայկական կողմը մեզ տվել է անհրաժեշտ հավաստիացումները. ԲաղայիԵՊՀ-ից դասախոսներն ազատվում են իրենց քաղաքական հայացքների և դիրքորոշումների համար. Մենուա ՍողոմոնյանՑեղասպանությnւն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիш իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությnւնը մեղմացնելու. Տիգրան Աբրահամյան«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկըԸստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ումՔաղաքական գործիչը պետք է ունենա բարոյական պատասխանատվություն. Մհեր ԱվետիսյանՌուբլին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 23-ի դրությամբԵրևանում բшխվել են «Toyota Land Cruiser»-ը և «Nissan X-Trail»-ը. կա վիրավnր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում93 տարեկանում կյանքից հեռացել է գիտնական, պետական գործիչ Գրիգորի ԳաբրիելյանցըՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱՄՆ-ում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից բեռնատարի հետ բախnւմից հետո. կան տnւժածներՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումը. PoliticoՊահեստազորի սպաների զորակոչ․ կառավարությունը նոր որոշում է նախատեսումԼրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սուր հարցադրումները. Մարիաննա ՂահրամանյանAP. Դեմոկրատները ռեկորդային թվով տեղեր են ստանալու Ներկայացուցիչների պալատումՈրպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը...ԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասինԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկանՆոր Սահմանադրության հայեցակարգի մշակումը պետք է հիմնված լինի հանրային լայն քննարկման և համազգային համաձայնության վրաՎրաստանի նախագահը ներում է շնորհել ավելի քան 200 բանտարկյալի՝ Սուրբ Գևորգի օրվա կապակցությամբ
Ամենադիտված