ԱՄՆ բնակիչն իր տան պարտեզում երկգլխանի օձ է հայտնաբերել (տեսանյութ)
LifeԱՄՆ-ում հայտնաբերվել է Agkistrodon contortrix տեսակի երկգլխանի օձ, հայտնում է lenta.ru-ն:
Օձին իր տան պարտեզում հայտնաբերել է Ռիչմոնդ քաղաքի բնակիչներից մեկը: Նա մասնագետների է հրավիրել՝ սողունին Վիրջինիա նահանգի վայրի կենդանիների փրկության կենտրոն տանելու համար: Կենտրոնում արդեն սողունին ռենտգենի են ենթարկել:
Հետազոտողները եզրահանգման են եկել, որ օձի ձախ գլուխը գերիշխող է, այն ավելի ակտիվ է: Սողունն ունի մեկ սիրտ և մեկ զույգ թոքեր:
Երկգլխանի օձերը շատ հազվադեպ են ողջ մնում վայրի բնության մեջ: