Marca-ին հայտնի է դարձել տարվա խորհրդանշական հավաքականի 8 ֆուտբոլիստի անուն
ՍպորտԻսպանական հեղինակավոր «Marca» պարբերականին հայտնի է դարձել, որ ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն դարպասապահ է դառնալու Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան:
Բացի այդ, «Marca»-ին հայտնի է դարձել ևս 7 ֆուտբոլիստի անուն, ովքեր լինելու են տարվա խորհրդանշական հավաքականում:
Նրանք են՝ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Սերխիո Ռամոսը, Ռաֆայել Վարանը, Մարսելոն, Լուկա Մոդրիչը, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդու և «Բարսելոնայից» Լիոնել Մեսսին ու Իվան Ռակիտիչը:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի «The Best» մրցանակաբաշխությունը կայանալու է այսօր, Լոնդոնում: