Սա վերջին 8 տարիների լավագույն «Յուվենտուսն» է. Կիելինի
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ջորջո Կիելինին Ա Սերիայի 5-րդ տուրի «Ֆրոսինոնեի» հետ խաղից (2:0) հետո մեկնաբանել է թուրինյան ակումբի հաղթանակը.
«Նման հանդիպումները, երբ մրցակիցը փակվում է տուգանային հրապարակում, շատ դժվար է լինում հաղթել: Դու սկսում ես շտապել ու սխալներ թույլ տալ: Հաշվի առնելով մեր մակարդակը՝ դժվար էր պատկերացնել, որ մենք չէինք կարողանա գոլ խփել 90 րոպե: Այս պատճառով պարզապես շարունակում էինք խաղալ ու սպասել մեր հնարավորությանը:
Ժամանակին ես «Յուվենտուսում» խաղացել եմ Թյուրամի ու Կանավարոյի հետ: Ես տեսել եմ «Յուվենտուսի» խաղը Մոնտերոյի ու Ֆերարոյի, ինչպես նաև Շիրեի ու Ջենտիլեի հետ: Ֆուտբոլը Էվոլյուցիա է ապրում ու չի կարելի համեմատականներ անել անցյալի հետ: Միայն վստահ կարող եմ ասել, որ սա վերջին 8 տարիների լավագույն «Յուվենտուսն» է»,- Կիելինիի խոսքերը մեջբերում է «Football Italia»-ն: