Իսրայելում արագընթաց «երկնային գնացք» կկառուցեն. լրատվամիջոցներ
ՄիջազգայինԻսրայելում առաջին մագնիսապլանի, ինչպես դրա ստեղծողներն են անվանել՝ «երկնային գնացքի» (Skytrain) շինարարությունը կսկսվի արագ զարգացող Նեթանյա քաղաքում: Այն ունակ է մրցակցություն ապահովել օդային տրանսպորտի համար, գրում է ՌԻԱ Նովոստիգործակալությունը՝ mynet պորտալին հղումով:
Այն իրենից ներկայացնում է 2-4 ուղևորի համար նախատեսված և կապսուլի տեսքով «երթուղային տաքսի», որը կընթանա 25 մետր բարձրության վրա (հավասար 7-8-հարկանի շենքի մակարդակին): Ուղևորներին կանգառներ կհասցնեն վերելակները:
«Skytrain-ի առավելությունը ոչ միայն արագության ու խցանումների բացակայության մեջ է»,- ասել է Նեթանյայի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Էլի Դալյալան:
Այն տեղաշարժվում է մագնիսական շարժիչի հաշվին, որը չի աղտոտում շրջակա միջավայրը, հավելել է պաշտոնյան:
Skytrain-ի գծերը նախատեսվում է անցկացնել առկա տրանսպորտային զարկերակների վրայով: Այն, ի տարբերություն սովորական գնացքների, շարժման ընթացքում էլեկտրամագնիսական դաշտի ուժի շնորհիվ չի դիպչի ռելսերի մակերևույթին և կարող է զարգացնել ավելի քան 300կմ/ժ արագություն: