Քաղաքական վերնախավը` Քոչարյանի մոր հոգեհանգստին
ՀասարակությունԵրեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր` օգոստոսի 17–ին, տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոր` Էմմա Օհանյանի հոգեհանգստի արարողությանը։
NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ հոգեհանգստին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, նախարարներ, տարբեր խմբակցությունների պատգամավորներ, պաշտոնյաներ, մշակութային գործիչներ, մարզիկներ։
Լեռնային Ղարաբաղում Էմմա Օհանյանի հոգեհանգիստը կկայանա օգոստոսի 18-ին ժամը 18:00-ին, Ստեփանակերտում, Վ. Սարոյան 29/ա հասցեում:
Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին` ժամը 12:00-ին, Ստեփանակերտի քաղաքային գերեզմանոցում:
Աղբյուրը՝ NEWS.am