Բաքվում հրաբուխ է ժայթքել (տեսանյութ)
ՄիջազգայինԲաքվի Քարադաղի շրջանում այսօր հրաբուխ է ժայթքել:
Հրաբխի ժայթքումը տեղի է ունեցել առավոտյան ժամերին և դեռ շարունակվում է: Այդ մասին հայտնում է Թրենդ գործակալությունը՝ Ադրբեջանի բնապահպանության ու բնական պաշարների նախարարությանը հղումով:
Բաքվում առավոտից հորդառատ անձրևներ են, և սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը Բաքվի հեղեղված փողոցները ցուցադրող լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում իրենջ էջերում ու Բաքվին վերաբերող խմբերում: