Բարտոն. Նեյմարը ֆուտբոլային աշխարհի Քիմ Քարդաշյանն է
Սպորտ«Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան, իսկ այժմ «Ֆլիտվուդ Թաուն» ակումբի գլխավոր մարզիչ Ջոի Բարտոնը Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին համեմատել է ամերիկյան ռեալիթի-շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի հետ.
«Իմ 6-ամյա տղան ցանկանում է հավասարարվել աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին, և, ընդ որում, նա հիշում է Ռոնալդուի, Մեսսիի և Սալահի մասին, և ոչ` Նեյմարի:
Իմ տանը նրա անունը չի շոշափվում: Կարծում եմ` Նեյմարը ֆուտբոլի աշխարհի Քիմ Քարդաշյանն է: Նա աշխարհում լավագույնը չէ, մենք դրանում համոզվեցինք Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնության ժամանակ:
Նա ֆուտբոլային ֆենոմեն չէ, այլ` PR- ֆենոմեն, ինչպես` Քարդաշյանը: Ինձ շատ է զարմացնում բրազիլացու շուրջ ստեղծված աժիոտաժը»,- Բարտոնի խոսքերն է փոխանցում «L՛Equipe»-ը:
Նեյմարը, հիշեցնենք, Բրազիլիայի հավաքականի հետ հասել է մինչև ԱԱ-2018-ի քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է Բելգիային (1:
2):