Ռոնալդուի կենսագիր. Վերջին շրջանում Կրիշտիանուն աջակցություն չէր զգում Ռեալից
ՍպորտԳիլյեմ Բալագեն, ով հայտնի լրագրող է և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կենսագրական գրքի հեղինակը, պատմել է, թե ինչու է պորտուգալացին «Ռեալից» տեղափոխվել թուրինյան ակումբ.
«Ռոնալդուն ցանկանում է զգալ, որ «Յուվենտուսի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ իրեն հավատում է, չէ՞ որ վերջին շրջանում նա այդ աջակցությունը չէր զգում «Ռեալի» կողմից:
Հենց այդ հավատի և նվիրվածության փնտրտուքներն էլ նրան բերեցին Իտալիա: Այստեղ նրան գրկաբաց են ընդունել ոչ միայն «Յուվենտուսի» երկրպագուները, այլև` իտալական ֆուտբոլի հետ առնչվող բոլոր մարդիկ:
Երբ Ռոնալդուն մեծացել է, նրա կողքին հայր չի եղել, և իր ամբողջ կարիերայի ընթացքում նա փնտրում է այդ օրինակը` սըր Ալեքս Ֆերգյուսոնից մինչև գործակալ Ժորժե Մենդեշը: Իտալիայում երկրպագուների ջերմությունը նրան թույլ տվեց փոքր-ինչ լրացնել այդ էմոցիոնալ բացը:
Նա միասնական կապվածություն էր ցանկանում, բայց Ֆլորենտինո Պերեսին դա չէր անհանգստացնում: Ռոնալդուն իրեն նորից բացեց հենց «Յուվենտուսում»:
Հնարավոր է` Ալեգրին Ռոնալդուի հորը չի փոխարինի, բայց նա կարող է խիստ լինել վճռական պահեին և օգնել պորտուգալացու աճին և նրա կատարելագործմանը»,- Բալագեի խոսքերն է փոխանցում «Corriere dello Sport»-ը: