Հայաստանի Անկախության օրը Երևանի Կենտրոնում. քաղաքացիներին միացել են քաղաքական, հանրային գործիչները (տեսանյութ)
ՀասարակությունԵռագույն փուչիկներ, ամենուր երգ ու պար և անգամ թատերական ներկայացումներ: Երևանի կենտրոնում այսօր ամեն քայլի մի միջոցառում է: Մայրաքաղաքը նշում է Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ ամյակը: Տոնը, մասնավորապես, Հանրապետության հրապարակում համախմբել է Երևանից, Հայաստանի մարզերից և սփյուռքից հայեր, ինչպես նաև արտասահմանցիներ:
Քաղաքացիների հետ տոնը նշելուն միացել են հայտնի քաղաքական, հանրային գործիչներ: Tert.am-ի հետ զրույցում քաղաքացիներից մեկը օրվա խորհրդի մասին ասաց․«Սրանից ավելի լավ օր հնարավոր չէ պատկերացնել» :
Իսկ ձեռք բերած անկախությունը պահպանելու համար էլ, ըստ նրա, պետք է լինենք հնարավորինս պարզ, արդար և մաքուր: «Ուզում եմ, որ լինի ամենալավ երկիրն աշխարհում: Հայից ամեն ինչ սպասելի է»,- ասաց նա:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով էլ՝ այս օրն ինքն անձամբ հրճվանք և պատասխանատվություն է զգում երկրի ապագայի նկատմամբ:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով էլ՝ այսօր Անկախության տոնը կրկնակի ուժգնությամբ և կրկնակի զգացմունքայնությամբ է նշվում: «Ես կարծում եմ, որ այդ տրամադրությունն ու այս տրամաբանությունը շատ արդիական են և կապված են այն փոփոխությունների հետ, որ տեղի են ունեցել մեր երկրում»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում