Ճապոնական հետազոտական զոնդերը վայրէջք են կատարել Ռյուգու երկնաքարի վրա
ՄիջազգայինՃապոնական Hayabusa2 տիեզերակայանը Ռյուգու երկնաքարի մակերևույթին է իջեցրել երկու հետազոտական զոնդ, որոնք կզբաղվեն երկնային մարմնի մակերևույթի ուսումնասիրմամբ:
Ինչպես նշում է space.com-ը, ճապոնացի մասնագետների թիմը կարևոր մանյովրին սկսել է նախապատրաստվել նախորդ շաբաթվանից:
Հայտնի է, որ 1.1 կգ քաշով, 18 սմ լայնությամբ, սկավառակաձև MINERVA-II1A և MINERVA-II1B հետազոտական զոնդերն ի տարբերություն մյուս նմանատիպ սարքերի տեղաշարժվում են ոչ թե անիվների, այլ ցատկերի միջոցով:
Ռյուգուի վրա ձգողականության ուժը շատ թույլ է, և անիվներով համալրված սարքը շարժվելուց հետո կհայտնվեր օդում, ուստի՝ տվյալ զոնդերի տեղաշարժման համար ընտրվել է ցատկի մեխանիզմը:
Աղբյուրը մանրամասնում է, որ զոնդերը կուսումնասիրեն 950 մ լայնությամբ Ռյուգուի տարբեր հատվածները՝ ստացած տվյալներն ուղարկելով Երկիր: